Իսպանիայի Պիրենեյներում հնագետները քարանձավ են գտել մարդկանց մասունքներով, որոնք դաժանորեն սպանվել են մոտ 7,3 հազար տարի առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Nature-ին:
Գտածոն հայտնաբերվել է Իսպանիայի Ուեսկա նահանգում գտնվող Էլ-Տրոքս անվանումով քարանձավում: Գիտնականները հայտնաբերել են 13 մարդու մասունքներ, որոնք, նրանց կարծիքով, մահացել են մոտ հազար տարի տարբերությամբ:
Հնագետներն ուսումնասիրել են 5 մեծահասակների եւ 4 երեխաների մասունքները: Ռադիոածխածնային թվագրումը ցույց է տվել, որ նրանք մահացել են մ.թ.ա. 5325 եւ 5067 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում:
Մասնագետները մասունքների վրա հայտնաբերել են նետերի եւ բութ առարկաներով հարվածների հետքեր:
Հնագետները ենթադրել են, որ այդ խմբի մահվան պատճառ է դարձել ռեսուրսների համար մրցակցությունը: Զեկույցում ասվում է, որ Էլ-Տրոքսում կոտորածը հնագիտական նմանակներ չունի ո՛չ Իսպանիայում, ո՛չ մնացած Եվրոպայում:





























