ՀԿՎ-ն ունեցել է կոդավորման համակարգեր վաճառող գաղտնի ընկերություն եւ մի քանի տասնամյակ լրտեսել է ավելի քան 100 երկրների՝ բերելով միլիոնների շահույթ։
Ինչպես գրում է Washington Post-ը, Crypto AG-ը տասնյակ տարիներ եղել է կոդավորման սարքեր արտադրող գերիշխող ընկերություն եւ սարքավորումներ է վաճառել Իրանին, Հնդկաստանին, Եգիպտոսին, Իտալիային եւ տասնյակ այլ երկրների։ Սարքավորումները գնող երկրներից ոչ մեկը չի իմացել, որ այն պատկանում է Հետաքննությունների կենտրոնական վարչությանը, որը սարքերը տեղադրել է, որպեսզի կոտրի կոդերը, որոնք երկրներն օգտագործել են կոդավորված հաղորդագրություններ ուղարկելու համար։
Այդ սարքերի օգնությամբ ԱՄՆ-ը կարողացել է լրտեսել Իրանին՝ 1979թ․ պատանդների հետ կապված ճգնաժամի ժամանակ։
ՀԿՎ-ն եւ ԱԱԳ-ն 1970 թվականից վերահսկել են Crypto-ի գործունեության բոլոր ասպեկտները, ներառյալ վարձելու մասին որոշումները եւ ցուցումները, թե որ երկրներին պետք է վաճառվեն սարքավորումները։
1967թ․ ընկերությունը արտադրել է մոդելներ, որոնց ներքին աշխատանքը ամբողջությամբ կառավարել է ԱԱԳ-ն։





























