Չի պատրաստվո՞ւմ պետությունը մի 20 մլն դրամ տրամադրի եւ մի ֆիլմ նկարի իսկական հայ մարզիկի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա կասեն`էլի իր հին «շարմանկան» միացրեց...եւ այո՛, ես իմ հին շարմանկան կմիացնեմ։

Արթուր Ալեքսանյան` հայկական սպորտի կենդանի լեգենդ, մի մարդ, ով ցնցում է աշխարհը եւ ով արդեն իսկ դարձել է ազգային առասպել։ Հասկանում եմ, որ իրեն հիմա բոլոր-բոլորը կրկին մեծարելու են, լավ-լավ բաներ են ասելու, բայց, կներեք, մի հարց. չի պատրաստվո՞ւմ պետությունը մի քսան միլիոն դրամ տրամադրի եւ օրինակ մի ֆիլմ նկարի իսկական հայ մարզիկի մասին: Ինձ չափազանց այս հարցը վերջին տարվա ընթացքում շաաաաատ հետաքրքրում է։