Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանները ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ 500 000 լիրայի չափով փոխհատուցման հայց են ներկայացրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Էրդողանի իրավաբանները հայտնել են, որ Քմեալ Քըլըչարօղլուն վիրավորել է նախագահին՝ հայտարարելով, թե գյուլենականների առաջ պետության դռները բացած անձն է։
Որպես բարոյական փոխհատուցում հասցված վիրավորանքի համար, Էրդողանի փաստաբանները հայցում նշել են 500 000 լիրան։





























