Քրդերի ներկայացուցիչներն ապրիլի 19-ին բողոքի ակցիաներ են անցկացրել Թուրքիայի երեք քաղաքներում:

Պատճառը եղել է երկրի ընտրական հանձնաժողովի որոշումը, որով մերժվել է մի շարք քուրդ թեկնածուների գրանցումը` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

Դիարբեքիրում ցույցերին մասնակցել է մոտ 3 հազ. մարդ, ովքեր քարեր են նետել ոստիկանների վրա: Բողոքի մասնակիցներին ցրելու համար կիրառվել են արբունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ, գրում է  Lenta.ru-ն:

Անկարգություններ են տեղի ունեցել նաեւ Վան քաղաքում, որտեղ ցուցարարները մի քանի բանկ, ինչպես նաեւ վարչական կառույցներ են այրել: Բախումների արդյունքում վիրավորվել է երկու ոստիկան:

Եւս մեկ բողոքի ակցա տեղի է ունեցել Ստամբուլում, սակայն` առանց  անկարգությունների: Շուրջ երեք հազար մարդ, հավաքվելով քաղաքի կենտրոնական հրապարակում, ավելի քան մեկ ժամով փակել է երթեւեկությունը: