Կոնգոյում 32 մարդ, հիմնականում երեխաներ, ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ են դարձել:

Պատահարը տեղի է ունեցել Հյուսիսային Կիվուն նահանգի վարչական կենտրոն  Գոմա քաղաքի մերձակայքում: Տեղական իշխանությունների տվյալներով` բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, եւ այն մխրճվել է երեխաների խմբի մեջ:

Նշվում է, որ այդ շրջանում պատահարներ հաճախ են լինում, ինչը բացատրվում է  ճանապարհների ցածր որակով եւ վարորդների անխոհեմ վարքագծով: Անցած տարվա նոյեմբերին եւս մեկ խոշոր վթարի արդյունքում  39 մարդ էր զոհվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: