Ապրիլի 19-ին ԿՀՎ-ն վեց փաստաթուղթ է հրապարկել, որոնք գաղտնիացվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից եւ համարվում են վարչության գաղտնի փաստաթղթերից ամենահները:
Գաղտնազերծված 1917 եւ 1918թվականների փաստաթղթերը բովանդակում են անտեսանելի թանաքի պատրաստման բաղադրատոմսեր, գրում է Lenta.ru-ն:
Բաղադրատոմսերից մեկով նկարագրվում է թանաքի պատրաստումը երկաթի սուլֆատից, ցիանական կալիումից եւ բրնձի օսլայից ` ջրի եւ սովորական թանաքի ավելացմամբ: 1918թ. գրված մեկ այլ փաստաղթղթով էլ նկարագրվում է գերմանական անտեսանելի թանաքի բաղադրութունը:
Նշվում է, որ անտեսանելի թանաքների մասին տեղեկությունն այնքան կարեւոր է եղել, որ 1976թ. ԿՀՎ-ն դրանց վրայից չի հանել գաղտնիության կնիքը:
«Այդ փաստաթղթերը գաղտնի են պահվել գրեթե հարյուր տարի, քանի դեռ տեխնիկայի ձեռքբերումները թույլ չտվեցին հրապարակել դրանք»,-ասել է ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետտան: Սակայն չի պարզաբանվել, թե հատկապես որ գիտական ձեռբքերման շնորհիվ է հնարավոր դարձել դրանց հրապարակումը:




























