ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը դռնփակ նիստում քննարկում էր իրավիճակը Եմենում, որեւէ հայտարարություն չի ընդունել:
Դիվանագետների խոսքով, Գերմանիայի եւ Լիբանանի ներկայացրած բանաձեւի նախագիծը չի ընդունվել մի շարք երկրների, այդ թվում` Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Եմենում արդեն մի քանի ամիս շարունակվում են զանգվածային ցույցերը` երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականի պահանջով: Բախումների ընթացքում զոհվել է առնվազն 120 մարդ:





























