Ապրիլի 20-ին, ժամը 16-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրին ավտովթար է եղել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 25-ամյա Կիմա Սարյանը, ով աշխատում է «ՆՋՄ եւ Աքիլես» ՍՊԸ-ում որպես իրավաբան, վարելով Honda մակնիշի 24 ՍՍ 046 մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի եւ բախվել ՊԱԶ-672 մակնիշի 28 74 Լ համարանիշի ավտոմեքենային: ՊԱԶ-ի վարորդը եղել 39-ամյա Տիգրան Քոչարյանը:

Վթարի հետեւանքով Honda-ի ուղեւորներից 32-ամյա Նվեր Բարսեղյանը, ով աշխատում է նշված ՍՊԸ-ում որպես տնօրեն, տեղում մահացել է, իսկ վարորդ Կիմա Սարյանն ու ուղեւոր Փիրուզա Մելիքյանը տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Ոստիկանության Գուգարքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են Վանաձորի ՃՈ տուգանային հրապարակ:

Դեպքի վայրում էին ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` հրամանատար Կամենդարյանի գլխավորությամբ: