Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցում, Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի դիմաց, ապրիլի 15-ին, ժամը 00:30-ի սահմաններում տեղի էր ունեցել վրաերթ: Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթրակել մի կնոջ, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի:

Ինչպես NEWS.am-ին հյատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` ապրիլի 20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները,  գլխավոր վարչություն բերման են ենթարկել Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի բնակիչ 52-ամյա Խաչիկ Առաքելյանին:

Պարզվել է, որ վրաերթի հեղինակը եղել է ինքը, ով, վարելով «Պրադո» մակնիշի 99 LO 333 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 51 ամյա Արեւիկ Սամվելյանին եւ դիմել փախուստի: «Պրադոն» տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

Ֆոտոլրագրողի փոխանցմամբ, Առաքելյանը Հայաստանի արհեստական միությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալն է:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննաչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի