Անցյալ տարվա արդյունքներով ավելի քան 31 հազար մարդ է մտել գերխոշոր զուտ կապիտալով վարականիշի մեջ (UHNWI), հայտնում է The Guardian-ը:

Ընդ որում՝ արդեն անչափ հարուստ մարդկանց կապիտալը մեծացել է համաշխարհային ֆոնդային շուկաների աճի եւ անշարժ գույքի գնաճի շնորհիվ, նշում է պարբերականը:

Knight Frank անշարժ գույքի հարցերով ֆինանսական վերլուծաբանների տեղեկություններով՝ անցյալ տարվա արդյունքներով անձանց թիվը, ում կապիտալը գերազանցում է 30 մլն դոլարը, աճել է մինչեւ 6 տոկոսով՝ հասնելով 513 244-ի:

Սա նշանակում է, որ գերխոշոր զուտ կապիտալով անձանց թիվն ամբողջ աշխարհում անցել է Իսլանդիայի, Մալթայի եւ Բելիզի բնակչության թվից:

ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Գերմանիան այն երկրների առաջին եռյակում են, որոնց քաղաքացիները մտել են գերխոշոր զուտ կապիտալով անձանց ցուցակում:

ԱՄՆ-ում նրանց թիվը կազմում է 240 575, Չինաստանում՝ 61 587, Գերմանիայում՝ 23 078: Պարզվում է՝ այս ցուցակում է նաեւ Ռուսաստանը, որը գերխոշոր զուտ կապիտալով անձանց թվով գրավել է 9-րդ տեղը՝ 8,924 մարդ:

Փորձագետների կանխատեսմամբ՝ 2024 թվականին գերխոշոր զուտ կապիտալով անձանց թիվը կմեծանա 27 տոկոսով եւ կհասնի 650 հազար մարդու:

Ընդ որում՝ զեկույցում նշվում է, որ մեծացել է նաեւ ավելի համեստ կապիտալով անձանց թիվը:

Հետազոտության հեղինակներն արձանագրում են, որ կապիտալի առավել արագ աճ է դիտվում Ասիայում եւ Աֆրիկայում: