Թուրքական լրատվամիջոցներում սկսել են բարձրաձայնել այն հանգամանքի մասին, որ հասարակությանը առավել հետաքրքրում է բռնաբարության եւ սեռական հարաբերությունների տեսարանով ֆիլմերը։
Այս քննարկումներն ավելի ակտուալ դարձան, երբ թուրքական Kanal D հեռուստաընկերության եթերում ցուցադրվող «Այնպես է անցնում ժամանակը, որ...» սերիալը ռեկորդային դիտում արձանագրեց։
Սերիալի հեղինակները մեկ օր առաջ տեղեկություն էին տարածել, որ սերիալի հերթական ցուցադրության ժամանակ հերոսուհին բռնաբարության է ենթարկվելու։ Հիշյալ հատվածի ցուցադրությունն ապահովել է ռեկորդային ռեյտինգ՝ 80 տոկոս դիտողականություն։
Թուրքական Haber3-ը հիշյալ փաստը ներկայացնող հրապարակումը վերնագրել է «Թուրքիայի բնակիչների 80 տոկոսը պոռնոյի սիրահա՞ր են»։
Նշվում է, որ թուրք հասարակությանը կարծես չէր հետաքրքրել 12 անկախ թեկնածուների նկատմամբ վետոն եւ մի շարք քաղաքներում բախումները։
Նշենք, որ Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել նաեւ «Իմ ներսի անձայն գետը» ֆիլմը, որի մեջ էրոտիկ տեսարաններ կան։ ֆիլմի գլխավոր դերասանուհի Թայես Ֆարզանը նշել էր. «Ցավալին այն է, որ Թուրքիայում այն օրակարգում է հայտնվել միայն այն պատճառով, որ այնտեղ կա բռնաբարության տեսարան։ Ինչքան ես հասկացա, Թուրքիայում աճում է հետաքրքրությունը համբույրների, սեռական հարաբերությունների եւ բռնաբարությունների տեսարաններով ֆիլմերի նկատմամբ»։





























