Վրաստանի երեք քաղաքացի Մոսկվայում Աստվածաշնչի 4 հազար օրինակ է գողացել, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ աղբյուրի, ոստիկանները երեքին էլ ձերբակալել են:  Ըստ Ռուսաստանի ՆԳ նախարարության, եռյակը գողացել է  Մոսկվայի փողոցներից մեկում գտնվող բեռնատարը, որում ել եղել են Աստվածաշնչի 4 հազար օրինակները:

Գողությունը եղել է այն ժամանակ, երբ Զատիկի տոնի կապակցությամբ, կրոնական գրականությունը տպարանից տեղափոխում էին գրախանութներ:

Նշենք նաեւ, որ Մոսկվայի իրավապահները մինչեւ հիմա, ձերբակալվածների անունները չեն հրապարակել, սակայն նշել են նրանց ազգությունը: