Վթարված «Ֆուկուսիմա -1» ատոմակայանից ռադիոակտիվ տարրեր պարունակող 520 տոննա ջուր է թափվել օվկիանոս:
Ռադիոակտիվ տարրերի առկայությունը ջրում 20 հազար անգամ գերազնացում է ատոմակայանը շահագործող TEPCO ընկերության նախատեսած տարեկան նորման, գրում է rg.ru-ն:
Մասնագետների հաշվարկները հիմնվում են այն ենթադրության վրա, որ դեպի օվկիանոս արտահոսքն սկսվել է ապրիլի 1-ից: Ատոմակայանից ռադիոակտիվ տարրեր պարունակող ջրի` օվկանոս հասնելու հետքեր նկատվել են արդեն ապրիլի 2-ից:
Վերջերս արտահոսքի շրջանում ջրում ռադիացիայի մակարդակն աստիճանաբար նվազում է: TEPCO-ի մասնագետների անցկացրած հետազոտություններով` ջրում յոդի իզոտոպի մակարդակը 1,2 հազար անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը:





























