Քսաներեք մարդ է փրկվել Չինաստանի Ֆուցզյան շրջանի Ցյուանչժոու քաղաքում փլուզված հյուրանոցի փլատակների տակից, հայտնում է «Սինխուա»-ն։
Նախնական տվյալներով՝ միջադեպը կատարվել է տեղի ժամանակով 19։30-ին։
Հայտնի է, որ 70 մարդ դեռեւս գտնվում է հյուրանոցի տարածքում։
Կատարվում են փրկարարական աշխատանքներ։
Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ այդ հյուրանոցում բուժում էին կորոնավիրուսով վարակվածներին։





























