Միջազգային տիեզերակայանում շարքից դուրս են եկել թթվածնի ստացման ռուսական «Էլեկտրոն-ՎՄ» համակարգը եւ ամերիկյան TVIS վազքուղին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ԱՄՆ աէրոտիեզերական ազգային գործակալությանը։
«Աստղ» մոդուլում տեղակայված թթվածնային գեներատորը սկսել է վատ աշխատել դեռեւս ապրիլի 20-ից։
Նույն մոդուլում գտնվող վազքուղին եւս փչացել էր ապրիլի 20-ին։
Բացի այդ, շարքից դուրս է եկել օդափոխության համակարգը։
Եթե տիեզերագնացներին չհաջողվի վերականգնել «Էլեկտրոն-ՎՄ» թթվածնային համակարգը, ապա հաջորդ շաբաթ կայանի մթնոլորտը կլցվի եվրոպական «Յոհան Կեպլեր» բեռնատար տիեզերանավի բակերում եղած թթվածնով։




























