Կալիֆոռնիա նահանգի սենատոր, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քամալա Հարիսը թվիթերյան իր միկրոբլոգում տեղադրել է տեսաուղերձ, որում աջակցություն է հայտնել Ջո Բայդենի թեկնածությանն ԱՄՆ նախագահական ընտրությունների շրջանակում:

«Ջո Բայդենը ծառայել է մեր երկրին արժանապատվորեն, եւ մենք ներկայում նրա կարիքն ունենք ավելի շատ, քան նախկինում: Ես կանեմ իմ լիազորությունների շրջանակում ամեն ինչ, որ օգնեմ նրան ընտրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,-հայտարարել է սենատորը:

Հիշեցնենք, որ ներկայում նախագահական ընտրարշավում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջատարն են Ջո Բայդենն ու Բերնի Սանդերսը, իսկ հանրապետականների միանձնյա առաջնորդն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: