«Վրաստանի ադրբեջանական երիտասարդություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արազ Այվազովը դիմել է Վրաստանի վարչապետին` առաջարկելով ադրբեջանցիներին նշանակել բարձր պաշտոնների:
Ինչպես նշվում է դիմումի մեջ`Վրաստանում ապրում է 600 հազար էթնիկ ադրբեջանցի, որոնք երկրի բնակչության անքակտելի մասն են: Նրանք ակտիվորեն մասնակցում են հասարակական-քաղաքական կյանքին եւ միշտ աջակցում են այդ կյանքի կայունությանը, որն էլ ապահովում է երկրի նախագահի վարչակազմի կայությունությունը:
Դիմումի հեղինակները նշել են նաեւ, որ Վրաստանի կառավարման համակարգում արդեն երկրորդ էթնիկ հայն է նշանակվում բարձր պաշտոնի, որոնցից մեկն էլ ֆինանսների փոխնախարար նշանակված Գրիգորի Բայբուրտն է:
«Եւ սա այն դեպքում, երբ Վրաստանում ադրբեջանական համայնքը իր թվականակով երկու անգամ գերազանցում է հայ ազգաբնակչությանը: Սակայն ոչ մի ադրբեջանցի բարձր պաշտոն չի զբաղեցնում: Դուք ասում ենք, որ հավասարության սկզբունքով եք վերաբերվում Վրաստանի բոլոր քաղաքացիների՞ն: Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այս երեւույթը»,- ասվում է հայտրարության մեջ:
Էթնիկ ադրբեջանցի երիտասարդները հիշեցնում են վարչապետին նաեւ այն մասին, որ Վրաստանում ապրող հայ հասարակական գործիչները բազմիցս խնդրել են հայերենը հայտարարել երկրոդ պետական լեզու այն տարածքներում, որտեղ էթնիկ հայեր են ապրում: Մինչդեռ ադրեբաջացիները, ովքեր կազմում են Վրաստանի բնակչության մեկ երրորդը, երբեք նմանատիպ պահանջներ չեն առաջադրել:
Ադրբեջանական երիտասարդական հասարակական կազմակերպությունը հույս ունի, որ իր դիմումը անպատասխան չի մնա, իսկ իրենց առաջ քաշած խնդրի լուծման ուղղությամբ ակտիվ քայլեր կիրականացվեն, հայտնում է «Գրուզիա online»-ն:




























