Նովգորոդի մարզի քրեական հանրույթի ենթադրյալ առաջնորդներից մեկի` Թելման Մխիթարյանի կալանքի ժամկետը կերկարաձգեն:
Նովգորոդի շրջանային դատարանը Սանկտ-Պետերբուրգում կայացած արտագնա նիստում քննարկելու է նախաքննական մարմնի միջնորդությունը:
Մխիթարյանի դեմ քրեական գործ հարուցվել է 2008թ. հոկտեմբերի 30-ին` շորթման մեղադրանքով: Գործի մանրամասները չեն հաղորդվում:
Մխիթարյանի ու նրա հանցակցի` Նիկոլայ Կրավչենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Մխիթարյանին ձերբակալել են 2010թ. օգոստոսի 24-ին Երեւանում եւ արտաքսել ՌԴ: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում եւ մեծ տուգանք:
Հետխորհրդային շրջանում Մխիթարյանը մի շարք ձեռնարկությունների ղեկավար էր եւ ոչ պաշտոնապես վերահսկում էր տարածաշրջանի տնտեսության զգալի մասը:





























