Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Սելչուք Ունալը արձագանքել է Անկարայում ԱՄՆ դեսպանի՝ Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված մեկնաբանություններին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակը կոչ է արել Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին՝ մնալ դիվանագիտական կոնվենցիաների շրջանակներում։
Նշենք, որ Անկարայում ԱՄՆ դեսպանը վերջին շրջանում Թուրքիայում լրագրողների զանգվածային ձերբակալությունների հետ կապված նշել էր, թե դա ոչ դիետա է, ոչ էլ թթու կաղամբ եւ պետք է ուշադրությամբ հետեւել ամենին։




























