Հայաստանի ԱԻՆ-ը դեռ սպասում է ռուս գործընկերների նվերին` Մի-8 ուղղաթիռին:
Հիշեցնենք, որ նախատեսվող նվերի մասին Հայաստանի ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանն առաջին անգամ հաղորդել էր նախորդ տարվա կեսերին: Արդեն այս տարվա սկզբին Արմեն Երիցյանը նկատել էր, որ ուղղաթիռը թանկ նվեր է: «Իսկ թանկ իրերից դժվար է բաժանվել»,- կատակել էր ԱԻՆ ղեկավարը:
Այսօր` լրագրողների հետ զրույցում նախարարն արձանագրել է, որ ուղղաթիռը դեռ չի ուղարկվել: Հետաձգման պատճառաբանությունը նույնն է:
Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ը սեփական օդային փոխադրամիջոց չունի:





























