Հայաստանը միայն քառորդ մասով է ապահովված հակակարկտային ռադիոլոկացիոն համակարգերով: Այդ մասին այսօր` ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը:
Նրա խոսքով, ներկայումս երկրում գործում են նման 3 համակարգեր (ավելի քան 3 տասնյակ կայաններ) Արարատի եւ Արագածոտնի մարզերում: Սակայն անհրաժեշտ է չորս անգամ ավելի:
ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գործում էր մեկ դյուժինի չափ նման համակարգեր, բայց ժամանակի հետ դրանք կամ հնացել են, կամ վթարվել: «Նման համակարգերի տեղադրումը թանկ հաճույք է: Մեկ կայանի արժեքը կազմում է 1,5 միլիոն դոլար»,- նկատել է Արմեն Երիցյանը:





























