Ռուսաստանը պատվով կանցնի նավթի գների եւ ռուբլու փոխարժեքի անկայունության շրջանը, երկրի տնտեսությունը կամրապնդվի եւ կարեւորագույն ոլորտները կդառնան ավելի հզոր եւ մրցունակ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով Պետդումայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել աշխարհում:
Պուտինը նաեւ ուշադրություն է հրավիրել վերջին օրերի շուկաների անկայունության վրա` ասելով, որ նավթի գները «պարում ու ցատկում են» եւ դրանց հետ միասին նաեւ` ռուբլու փոխարժեքը: «Ի դեպ, օգտվելով այս ամբիոնից, ասեմ. ես միանգամայն վստահ եմ, որ մենք այս ժամանակահատվածը պատվով կանցնենք: Եվ տնտեսությունն, ընդհանուր առմամբ, կամրապնդվի, եւ արտադրության կարեւորագույն ոլորտներն ավելի հզոր եւ մրցունակ կդառնան»,- հայտարարել է ՌԴ նախագահը:





























