Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է գողացված բանկային քարտով փող կանխիկացնելու փորձ կատարելու մեջ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Զեյթունի բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։





























