Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 10-ին, ժամը 11:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դվին գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:01-ին, մարվել՝ 12:18-ին: Այրվել են փայտյա տնակի տանիքից 5 քմ հատված եւ մոտ 300 քմ խոտածածկույթ, մասամբ ջերմահարվել՝ 10 պտղատու ծառ:





























