Բելառուսում կանխվել է եւս մի քանի պայթյուն: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Մինսկի մետրոյի գործով խորհրդակցության ընթացքում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

«Մեր երջանկությունն է, որ ձերբակալել ենք այդ չարագործներին եւ կանխել նման իրադարձությունները»,- ասել է երկրի ղեկավարը: Նրա խոսքով, առայժմ, սակայն առանց պատասխանի են մնում հանցակիցների եւ պատվիրատուների մասին հարցերը եթե այդպիսիք եղել են:

Նշենք, որ Մինսկի մետրոյի «Օկտյաբրսակայա» կայարանում պայթյունը որոտացել էր 2011թ. ապրիլի 11-ին: Զոհերի թիվը հասել էր 13-ի, եւս 200 մարդ վիրավորվել է, այդ թվում` Հայաստանի մեկ քաղաքացի` Սամվել Սահակյանը: Ապրիլի 14-ին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ահաբեկչությունը բացահայտված է: Գործով ձերբակալվել է 6 մարդ: