Ռուբլու փոխարժեքի անկումը կարճաժամկետ հեռանկարում հայ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնում: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նման հույս են ներշնչում Ռուսաստանի իշխանությունները: «Բարեբախտաբար, առաջին ազդանշանները, որոնք ստացվեցին երկու օր առաջ, շարունակություն չստացան, եւ ռուսական արժույթի նկատմամբ դոլարի կրտուկ աճից հետո ռուբլին սկսեց վերադառնալ ավելի չափավոր ցուցանիշի: Ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման հավանական սցենարների ուսումնասիրման անհրաժեշտություն կա»,- հավելեց նախարարը: