Ռուսաստանի համար մեկ բարելի դիմաց 25 դոլար արժեքն այն գնային սահմանն է, որից ցածր երկրի տնտեսությունը չի կարող դիմակայել հետեւանքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

Ըստ նրա, այս մասին են վկայում նաեւ մի շարք պետական պաշտոնյաների հայտարարությունները, իսկ այսօր ընթացող գործընթացները, այդ թվում նաեւ` Մոսկվայի ելքը ՕՊԵԿ+-ից, մեծամասամբ քաղաքականացված են:

«Իրավիճակը դեռ այնպիսին է, որ Ռուսաստանն է այսօր ապահովում նավթի ցածր ինքնարժեքը, որը բավականին մրցունակ է այդ թվում նաեւ արաբական նավթի որոշ տեսակների նկատմամբ: Սա Կրեմլին թույլ է տալիս նաեւ մանեւրել քաղաքական դաշտում»,- հավելեց Դավթյանը: