«Կանաչ» էներգետիկայի ոլորտում խոշոր նախագծերի մեծ մասը իրականացնում են խոշոր ընկերությունները, որոնք զբաղված են ածխաջրածնային արտադրանքի ոլորտում, այսինքն «կանաչ» էներգետիկան շարունակում է մնալ դրանց վերահսկողության տակ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

«Այդ պատճառով թարմացվող էներգետիկան ինքնավար մեծություն չէ։ Հետեւաբար, հայտարարություններն այն մասին, թե «կանաչ» տեխնոլոգիաների զարգացումը կարող է դուրս մղել ածխաջրածնային բաղադրիչը, հատկապես կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարներում, պոպուլիստական բնույթ են կրում»,- նշեց նա։

Բացի այդ, նրա խոսքերով, «կանաչ» տեխնոլոգիաները նույնպես զուրկ չեն էկոլոգիական ռիսկերից։

«Այսօր մասնագետները էներգիայի առավել մաքուր տեսակների թվին են դասում, էկոլոգիական տեսակետից, բնական գազը եւ միջուկային էներգետիկան՝ դրանց գրագետ օգտագործման դեպքում»,- հավելեց փորձագետը։