Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը հոռետեսությամբ է վերաբերվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի արտասանման հնարավորությանը:
«Չեմ կարծում, թե Օբաման հայ ժողովրդին հղած իր ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը: Եթե նա մտադիր լիներ անել դա, հնարավորություն ուներ անելու դեռ անցած տարի: Նա կարող էր արտասանել «ցեղասպանություն» բառը նախորդ տարվա իր ուղերձում»,- ասել է Բալասանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ANCA-ի տեղեկությունը, թե Օբաման հրաժարվել է ծաղկեպսակ դնել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին իր «գրաֆիկի պատճառով»:
«Տվյալ պահին ես որեւէ ակնկալիք չունեմ Օբամայից հայկական հարցում: Միթե՞ անցած տարվանից ինչ-որ բան է փոխվել, որ հույսեր փայփայենք»,- նկատել է Բալասանյանը:





























