Մարտի 3-ին, ժամը 19.50-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մարտի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում 56-ամյա Գյոզալ Մանուկյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է։





























