Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 13-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակից դեպի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարան տանող ավտոճանապարհին «Wolksvagen» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի (բենզին) առատ արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Թամանցիների փողոցի թիվ 59/3 հասցեի մոտակայքում կատարել են ավտոճանապարհի լավացման աշխատանքներ: