ԱՄՆ Ազգային գվարդիան հայտարարել է կորոնավիրուսի համավարակի տարածման կանխման միջոցառումների շրջանակում 6 նահանգում 1000 զինծառայողների տեղակայելու մասին, հայտնում է Fox News-ը:
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ երեկ առավոտվա դրությամբ Ֆլորիդա, Այովա, Լուիզիանա, Նյու Յորք, Ռոդ Այլենդ եւ Վաշինգտոն նահանգներում արդեն կար 400 զինծառայող, որոնք նշված նահանգներ են ուղարկվել նահանգապետերի խնդրանքով:
Օրվա վերջին նրանց թիվը կհասնի 1000-ի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին:





























