Daily Mail թերթը հրապարակել է «Ռուսաստանցի սենատորները ձայների մեծամասնությամբ սատարել են սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս Վլսդիմիր Պուտինին առաջադրվել նախագահի պաշտոնում եւ մինչեւ 2036թ․ իշխանության գլուխ մնալ» վերնագրով հոդված, որում սխալմամբ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին առաջին կին-տիեզերագնաց են անվանել՝ շփոթելով նրան Վալենտինա Տերեշկովայի հետ։

Թերթի հոդվածում ասվում է «ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի՝ խորհրդային դարաշրջանի առաջին կին-տիեզերագնացի» ելույթի մասին, որում նա սահմանադրական փոփոխությունները Ռուսաստանի ժամանակակից պատմության կարեւորագույն խնդիրներից է անվանել։