Գյումրիում մարտի 5-ին դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամակալության  մի քանի տարբերակ է այս պահին քննարկվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Հարցը այս պահին քննարկվում է Գյումրու քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, եւ այս պահին դեռ հարազատների շրջանակում է քննարկվում հարցը: Քննարկում են  նաեւ եղբոր խնմակալության հանձնելու հարցը, քանի որ եղբայրը մի քանի ամսից դառնում է չափահաս»,-ասաց նա:

Նշենք, որ դեպքից հետո ՌԴ-ում գտնվող աղջկա եղբայրը վերադարձել էր Հայաստան:

Աղջան որդեգրելու ցանկություն էին հայտնել տարբեր քաղաքացիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից:

Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 5-ին 28-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, մայրը մահացել է, իսկ աղջիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։