Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով 2020թ․ խորհրդարանական ընտրությունները հետաձգելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է ՍԱՆԱ-ն։
Նշվում է, որ ընտրությունները, որոնք սկզբնապես պետք է կայանային ապրիլի 13-ին, տեղափոխվել են ընթացիկ տարվա մայիսի 20։





























