Մարտի 13-ի երեկոյան Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը լքել է Հայաստանը։ Այս մասին հայտնում է Hraparak.am–ը։
«Նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որպեսզի զավակը միանգամից Դանիայի քաղաքացի լինի, սակայն կորոնավիրուսի տարածման հետ կապված` Ռևազյանը որոշել է ավելի շուտ մեկնել»,–գրում է կայքը։
Ըստ լրատվամիջոցի` Ռևազյանն առնվազն 6 ամիս կմնա Դանիայում, իսկ քաղավիացիայի կոմիտեում նրան արդեն իսկ փոխարինող են նշանակել։
Ի դեպ, Դանիայում մարտի 14–ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 827 դեպք է արձանագրվել։
Տաթեւիկ Ռևազյանի` երկրից մեկնելու լուրը ճշտելու համար NEWS.am-ը փորձեց կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի հետ, սակայն մեր զանգերին չպատասխանեցին։





























