Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարգադրել են փակել առեւտրի կենտրոնները, ռեստորանները, սրճարանները եւ այգիները նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Կարգադրությունն ուժի մեջ է մտնում անհապաղ:

Իշխանությունների այդ որոշման մասին առաջինը հայտնել են սոցցանցերում տեղի համայնքապետարանները. ակնկալվում է, որ շուտով այդ մասին կհայտարարվի նաեւ հեռուստատեսությամբ:

Սաուդյան Արաբիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 103 դեպք: Հիվանդության հետեւանքով մահացածների մասին տեղեկություններ չկան: