Թերթը գրում է, որ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը նամակով դիմել է Բունդեսթագի պատգամավորներին` 1915-ի իրադարձությունները կոչել ցեղասպանություն բառեզրով:

2005-ին Գերմանիայի օրենսդիր մարմնի «Հայկական» բանաձեւում բնաջնջում բառը թեպետ բազմիցս գործածվել էր էջեր կազմող տեքստում, սակայն վերնագրում ցեղասպանություն իրավաբանական բառեզրի փոխարեն շրջանառվել էր Massaker` կոտորածներ, ջարդ ձեւակերպումը:

Կազմակերպությունը մեկ ուրիշ նամակ էլ ուղղել է դաշնային կառավարության մշակույթի եւ տեղեկատվության հանձնակատար Բերնդ Նոյմաննին` խնդրելով սատարել Բեռլինում Ռայխսթագի գմբեթի հովանու ներքո Հայոց հիշողության խաչքարի տեղադրմանը, որի հանդիսավոր բացումը պիտի լինի 2015-ի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Հիշատակելով պարոն Նոյմաննի հայրենի Բրեմենում խորհրդանշական նման մի վայրի գոյությունը, ԳԿԽ-ն նկատել է տվել, թե Բեռլինում այն բոլորովին այլ չափ ու նշանակություն է ունենալու: