Ֆրանսիան հայտարարել է իր տարածքում Շենգենյան համաձայնագրի գործողության դադարեցման մասին, որը վերաբերում է անդամ երկրներում ազատ տեղաշարժին: Որոշումը կարող է ընդունվել որպես պատասխան քայլ` Թունիսից եւ Լիբիայից փախստականների հոսքի, «Ռոյթերին» հայտնել են երկրի նախագահի աշխատակազմի մոտ աղբյուրները:
«Մենք քննարկում ենք մի մեխանիզմ, որը թույլ կտա Եվրամիության ներքին սահմանների պարբերական խախտումների դեպքում դադարեցնել համաձայնագրերի դրույթների գործողությունն այնքան ժամանակով, քանի դեռ նման խախտումները չեն դադարի», - աղբյուրին մեջբերել է գործակալությունը:
Վերջին շրջանում, Թունիսում եւ Եգիպտոսում հեղաշրջումից հետո, Եվրամիությունը բախվել է փախստականների ահագնացող հոսքի հետ: Լիբիայում իրավիճակի հետ կապված եւս այդ երկրից ապօրինի միգրանտների հոսքն ավելացել է:





























