Թայլանդի եւ Կամբոջայի սահմանին, վիճելի տարածքի շրջանում, երկու երկրների զինավորականների միջեւ հերթական փոխհրաձգությունն է տեղի ունեցել:
Մարտերն սկսվել են երկու երկրների զինավորների միջեւ տեղի ունեցած բախումներից մեկ օր անց, որի ժամանակ զոհվել էր 6 մարդ:
«Նոր բախումները տեղի են ունեցել վաղ առավոտյան նույն տեղում` հրազենով եւ ականանետներով: Մենք բանակցություններ ենք վարում այն դադարեցնելու ուղղությամբ», - հայտարարել է Թայլանդի բանակի ներկայացուցիչ Պրավիտ Հուկեյուն:
Տվյալներ չկան փոխհրաձգության արդյունքում զոհերի մասին: Չնայած երկու կողմից ընդունված հրադադարի ռեժիմին` սահմանին լարվածությունը պահպանվում է փետրվարին տեղի ունեցած զինված բախումից հետո:





























