Նախօրեին լուր տարածվեց, թե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը պատրաստվում է հրաժարական տալ: Երեկ նա «Հրապարակ» օրաթերթին ասել է. «Ես սովորական աշխատող չեմ, որ հրաժարականը մի հատ դիմում լինի` տամ-պրծնեմ: Դա գործընթաց է: Որպեսզի ես որպես գործադիր տնօրոն հրաժարական տամ, ես իրավական, ֆինանսական բազմաթիվ գործառույթներ ունեմ, եւ այդ բոլորը պիտի հանձնվի եւ ակտեր կազմվեն ու դիմումի հետ ուղարկվեն: Հիմա այդ գործընթացների մեջ եմ, բայց նաեւ աշխատում եմ»:
Հարցին, թե ո՞րն է հրաժարականի բուն պատճառը, ինքը հե՞տ է կանգնում պայքարից, Պողոսյանը պատասխանել է. «Ոչ, բացարձակ: Իմ հրաժարականի բուն նպատակը նա է, որ ոչ ոք չմտածի, թե ես իմ պաշտոնի համար եմ կռիվ տալիս: Պայքարն ու պաշտոնն իրար հետ կապ չունեն»:



























