ՆԱՏՕ-ի օդանավերն ապրիլի 23-ին հարված են հասցրել մայրաքաղաք Տրիպոլիին, երեք մարդ զոհվել է, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը` վկայակոչելով լիբիական իշխանություններին:

Կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմի խոսքով` «շատ հզոր պայթյունը» տեղի է ունեցել մեքենաների կայանատեղիում, ոչ հեռու Մումար Քադաֆիի` մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նստավայրից:

Միաժամանակ` երկրի փոխարտգործնախարար Հալեդ Քաիմը հայտարարել է, թե լիբիական բանակը նահանջում է Միսուրատայից: Նա լրագրողներին ասել է, որ զինված ուժերը կհեռանան ոչ միայն քաղաքի մատույցներից, այլ նաեւ մերձակա բնակավայրերից:

Հիշեցնենք, որ Միսուրատայի պաշարումը շարունակվում էր արդեն յոթ շաբաթ: Տրիպոլիից 210 կմ արեւելք գտնվող քաղաքում արդեն հումանիտար աղետի իրավիճակ էր: