Բուլղարիան 210-կմանոց ցանկապատ է կառուցելու Թուրքիայի հետ սահմանին:
Նման որոշում է կայացրել բուլղարական կառավարությունը` նկատելով, որ նախաձեռնության գլխավոր նպատակն է երկիրը պաշտպանել խոշոր եղջերավոր անասունների անցումից, հաղորդում է Hurriyet Daily News & Economic Review-ն:
Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչն ասել է, որ շատ սխալ է ցանկապատը «համեմատել Բեռլինի պատի հետ», քանի որ սա այլ նպատակի է ծառայում:





























