Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի-թուրք միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովը: Նրան կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, հաղորդում է Cumhuriyet-ը:

Մանսիմովը Palmali Group-ի սեփականատերն է:

ԱՄՆ գանձապետարանի հետաքննությունը պազել է, որ Palmali-ն խախտել է Իրանի եւ Սիրիայի դեմ ԱՄՆ էմբարգոն:

Մանսիմովը ընկերությունը հիմնել էր 1998 թվականին:

Գործարարը հայտնի է Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի հետ իր կապերով:

2015-ին Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 1,3 մլրդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 1415-րդ տեղում է:

Մանսիմովը մեղադրվում է նաեւ 21,2 մլն դոլար Էրդողանի ընտանիքին փոխանցելու , ինչպես նաեւ Մեն կղզում գրանցված ընկերության հետ կապերի մեջ, որը պատկանում է Էրդողանի աներձագին եւ նրա որդուն:

Մանսիմովը նաեւ 25 մլն դոլարի նավթային լցանավ է նվիրել Էրդողանի ընտանիքին օֆշորային գաղտնի համաձայնագրի շրջանակում: