«Ժամանակ» օրաթերթն անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԽ կազմում ընդգրկելու ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի որոշմանը:

«Հարկ է նկատել, որ ԱԱԽ կազմը գրեթե միշտ նույնն է եղել, եւ այնտեղ երբեւէ ԱԺ որեւէ խմբակցության ղեկավար ընդգրկված չի եղել: Այս ամենի ֆոնին ԱԱԽ կազմում ԱԺ 5 խմբակցություններից միայն ԲՀԿ խմբակցության ղեկավարին ընդգրկելը, մեղմ ասած, տարօրինակ է: Առավել եւս, որ ԲՀԿ-ն ամենեւին էլ խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը չէ: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի նստավայրից այդպես էլ որեւէ մեկնաբանություն չի տրվել, թե ինչու է նա ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարին ընդգրկել ԱԱԽ կազմում: Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում նա պետք է ԱԱԽ կազմում ընդգրկեր նաեւ խորհրդարանական մյուս խմբակցությունների` ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ ու «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարներին եւս, կամ էլ` առնվազն իշխող կոալիցիայի անդամ ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների ղեկավարներին: Մինչդեռ նա այդպես չի վարվել»: