Թուրքիան ժամանակավորապես փակում է բոլոր սրճարանները, սպորտային ու զվարճանքի կենտրոնները եւ դադարեցնում է զանգվածային աղոթքները մզկիթներում, որպեսզի զսպի կորոնավիրուսի տարածումը։ վՎրջին տվյալներով՝ Թուրքիայում կորոնավիրուսի 18 հաստատված դեպք կա, հայտնում է Reuters-ը։

«Երկուշաբթի կեսօրից բոլոր սրճարանների, կինոթատրոնների, սպորտային դահլիճների աշխատանքը կդադարեցվի»,- հայտարարել են ՆԳՆ-ում՝ հղում կատարելով վիրուսի փոխանցման մեծ վտանգին «հասարակական հանգստի գոտիներում եւ զվարճանքի վայրերում»։

Լողավազանները, համերգային եւ հարսանեկան վայրերը, ինչպես նաեւ որոշ ռեստորաններ կփակվեն, իսկ հասարակական կազմակերպությունների բոլոր միջոցառումները եւ հավաքները կհետաձգվեն։

Նաեւ դադարեցվել են զանգվածային աղոթքները՝ մզկիթներում, ասել է Թուրքիայի կրոնական վարչության ղեկավար Ալի Էրբասը՝ հավելելով, որ խոնարհումի վայրերը բաց կլինեն հատուկ դեպքերի համար։

Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը երկուշաբթի օրը հայտարարել է, որ բոլոր դատական լսումները, որոնք կապված չեն արտակարգ իրավիճակների հետ, կհետաձգվեն։