Արդյոք կա՞ պլան սոցիալապես անապահով ընտանիքներին, մեծահասակներին եւ հատկապես միայնակ ծերերին կամավորների միջոցով սնունդ հասցնելու։ Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Սոցապ նախարարությունը, ԿԳՄՍՆ-ը, Առողջապահության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ քաղաքապետարաններն այդ թեմաներով աշխատում են։ Եվ որտեղ կտեղորոշեն, կլինի կարիք նման միջոցառումներ ձեռնարկելու, կձեռնարկեն նաեւ նման միջոցառումներ։ Պարետի ինֆորմացիաների մեջ դա կհավաքվի»։