Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Ժամը 11:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության 1-01 ծառայություն, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան 3 հասցեում` խուլ-համրերի դպրոցում 2-րդ կարգի խոշոր հրդեհ է բռնկվել:

Ինչպես  NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրդեհն արդեն մեկուսացվել է: Հրդեհի վայրում մոտ 10 հրշեջ մեքենաներ են աշխատել:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները` ծառայության գծով տեղակալ Գագիկ Ամիրջանյանի գլխավորությամբ, եւ ԱԻՆ Հայաստանի փրկարարա ծառայության Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավոությամբ: Հրդեհի վայր էր ժամանել նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը:

Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Թե ինչից է բռնկվել հրդեհը, կպարզվի քննության ընթացքում:

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի