Ոստիկանները բացահայտել են մեքենայի առեւանգման փաստը:
Ապրիլի 20-ին, ժամը 17-ին, 49-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ իր ծանոթ ոմն Անդրանիկ ապրիլի 18-ի գիշերը Մյասնիկյան պողոտայի թիվ 15 շենքի մոտից փախցրել է իր «ԳԱԶ 31-105» մակնիշի տաքսի ավտոմեքենան:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, ապրիլի 22-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերվել է Բաշինջաղյան փողոցի թիվ 194 շենքի բակում:
Պարզվել է նաեւ Անդրանիկի ինքնությունը՝ 1965 թ. ծնված Անդրանիկ Հ.:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:




























